Փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում մեծ հանդիսությամբ կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը: Այն կսկսվի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Ժամերգությունից հետո ճրագը, ազգային երգ ու պարի հնչյունների ուղեկցությամբ կտարվի «Գառնի» արգելոց-թանգարան, որտեղ էլ կվառվի ծիսական խարույկն ու կսկսվի բուն միջոցառումը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի (Մրո) աջակցությամբ անցկացվելիք միջոցառմանը կատարումներով ելույթ կունենա «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթը, մասնակիցներին հետաքրքիր մատուցմամբ կներկայացվեն տոնին առնչվող ավանդույթներ:
Կլինի նաև հյուրասիրություն: Սպասվում է շատ հետաքրքիր միջոցառում:
Սիրով հրավիրում ենք բոլորին: