ՄՈՐՈ ՁՈՐՈ ՎԱՆՔ
(Ծռվիզի վանք)
Տավուշի մարզ
գ. Լուսահովիտ
պետ. ցուցիչ` 10. 33. 1
Միջնադարյան հայկական ճարտարապետական այս հուշարձանը գտնվում է Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկին Ծռվիզ) գյուղից հարավ-արևմուտք: Մորո Ձորոի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է V դ.: Քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է: Հավասարաչափ խորանները ներսից պայտաձև են, արտաքուստ` կիսաշրջանաձև, բացառությամբ հարավայինի, որը ուղղանկյուն է: Միակ մուտքը հարավային կողմում է: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտ քարով: VI-VII դդ. սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը: 1197 և 1213 թթ. իշխաններ Իվանե և Զաքարե Զաքարյանները նորոգել են վանքը, վերականգնել Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը:
1980-ական թվականներին վերանորոգվել են Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և խորանների ծածկերը:
Եկեղեցու շուրջը տարածված են խաչարձաններ ու գերեզմանաքարեր:
Հիմնական գրականությունը.
Վ. Գրիգորյան, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Եր., 1982: