Գառնի հեթանոսական տաճարի գեղեցկությամբ հիանալու առիթ է ունեցել նաև օրերս պաշտոնական այցով Երեւանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը:
Բարձրաստիճան պաշտոնյան իրեն ուղեցկող անձանց հետ եղել է պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ ծանոթացել հայկական ճարտարապետության շքեղագույն կոթողներից մեկի պատմությանը, ունկնդրել տաճարի ներսում հնչող հայկական դուդուկի հնչյունները: