Այսօր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան են այցելել «Ավրորա» մրցանակի 2017 թ․ դափնեկիրներ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Նրաց հետ Գառնու տաճարը տեսնելու են եկել նաև «Ավրորա» մրցանակի 2018 թ․ երեք հավակնորդները՝ Մյանմայի ռոհինջաներին պաշտպանող հերոս, իրավաբան Չժո Լա Աունը, Հնդկաստանից Սունիտա Քրիշնան, ով 16 տարեկանից օգնում է բռնության և թրաֆիքինգի զոհ դարձած մարդկանց և Թոմաս Գոնսալես Կաստիլյոն, նա Մեքսիկայի հարավում տարիներ առաջ հիմնել է «La 72» ապաստարանը։
Հյուրերը շրջել են արգելոց-թանգարանի տարածքում, ծանոթացել Գառնու տաճարի ստեղծման պատմությանն ու պատմաճարտարապետական նշանակությանը։