ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ

ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ

2018-08-24T13:34:54+00:00 24/08/2018|Գեղարքունիք, Լրահոս|

Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Քրիստ Հովսեփյանը բարձրաձայնել էր հուշարձանի աղտոտման ցավագին մի խնդրի մասին և սթափվելու կոչ էր արել՝գրառմանը կից հրապարակելով  կոտրած շշերի ու աղբի մեջ կորած Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում գտնվող 9-20 դդ գերեզմանատան /պետ․ ցուցիչ՝ 4․4․2/ 11-դ դարի խաչքարի լուսանկարը։ Հրապարակումից հետո ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով խաչքարն ու շրջակա տարածքը մաքրվել է  աղբից։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը սնահավատներին կոչ է անում զերծ մնալ նմանօրինակ վարքագծից և իրենց սին «հավատալիքներին» հագուրդ տալու համար հուշարձանների տարածքը չվերածել աղբանոցի։