«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լավագույն բարեկամ «Զվարթնոց» կվարտետը տոնական գեղեցիկ երեկո է պարգևել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին:
Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության տոնի առիթով «Զվարթնոց» կվարտետի` Նունե Հարոյան (ալտ), Գեորգի Առաքելով (բարիտոն), Արմինե Օջախյան (սոպրանո), Տիգրան Կոնինյան (տենոր, կվարտետի գեղ. ղեկավար) կատարմամբ և «Գամմա» նվագախմբի ուղեկցությամբ այցելունները հայրենսասիրական ու հոգևոր երգեր են լսել:
Զվարթնոց տաճարի կամարների ներքո, Սարո Պողոսյանի կատարմամբ, հնչել է նաև դուդուկի ձայնը: