ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

2018-03-29T16:01:19+00:00 22/11/2012|Երեվան, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, նոյեմբերի 20-ին, հյուրընկալվել են մայրաքաղաքի թիվ 121, 91 եւ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հանրակրթական դպրոցներում: Բարձր դասարանների աշակերտների համար պատմամշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ու վիճակի մասին դասախոսություն կարդաց ՊՄՊ Երեւանի մարզային ծառայության պետ Արմեն Մկրտչյանը։ Ողջունելով աշակերտներին Ա. Մկրտչյանը շեշտեց, որ յուրաքանչյուրի ուսերին լուրջ պատասխանատվություն է ծառացած՝ պահպանել սեփական մշակույթն ու այն փոխանցել գալիք սերունդներին։

«Երկրի ապագան կերտողն եք, հայրենիքի, պետականության ու մշակույթի հանդեպ սեր, պատասխանատվություն սերմանողը։ Միշտ հպարտացել ենք մեր մշակույթով ու պարտավոր ենք պահպանել դարերից ժառանգած մեր հարստությունը», – իր խոսքում նշել է նա։

Ա. Մկրտչյանը ներկայացրել է հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Դպրոցականների հարցերը բազմաբովանդակ էին՝ ինչպե՞ս դառնալ հուշարձանի պահապան, մշտական է լինելու արդյո՞ք Հայաստանի պատմության թանգարանում նախանշված մշակութային բեկորների ցուցադրությունը։ ՊՄՊ ծառայության պետը հարցերին սպառիչ պատասխաններ է տվել։

Հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց հերթին նշեցին, որ հաճախ են մասնակցում համայնքի հուշարձանների մաքրման ու բարեկարգման աշխատանքներին, մշակությաին ժառանգության ոլորտում ունեցած գիտելիքներով։

Դասախոսության ավարտին hուշարձանների մարքման ու պահպանման խնդրում ակտիվ մասնակցության ցուցաբերելու համար ՊՄՊ Երեւանի մարզային ծառայության պետ Ա. Մկրտչյանը շնորհակալագիր հանձնեց երեք դպրոցների տնօրեններին։