Դեկտեմբերի 15-ին, ժամը 12։00-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի կունենա վաստակաշատ երկրաբան Կորյուն Մկրտչյանի 90 ամյակին նվիրված միջոցառում։
Կորյուն Մկրտչյանը մեծ ավանդ ունի այսօր արդեն համաշխարհային նշանակություն ունեցող Մեծամոր հնավայրի հայտնաբերման և երկարատև ուսումնասիրության գործում։ Վաստակաշատ երկրաբանը 1964-1967 թթ․ հայտնաբերել է Մեծամորի մետաղաձուլական հնագույն կենտրոնը, եղել` հնագիտական պեղումների համաղեկավարը: 1970-1976 թթ․ հիմնել է «Մեծամոր»-ի թանգարանը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրությաան ինստիտուտի տնօրեն պ․գ․ դ․ Պավել Ավետիսյանը, ԵՊՀ հնագիտության ամբիոնի վարիչ պ․գ․դ Հայկ Ավետիսյանը, Երևանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգոր Արեշյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էլլմա Պարսամյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանութան ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը, Կորյուն Մկրտչյանի ընտանիքի անդամները՝ կինը, որդիները։
Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև Կորյուն Մկրտչյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Կորյուն Մկրտչյան․ դիմանկար» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը։