Սյունիքի մարզի Շաքե համայնքի հանրակրթական դպրոցի ավագ՝ 11-12-րդ դասարանների աշակերտների համար նոյեմբերի 23-ին ««Զորաց քարեր». անվան խորհուրդը» թեմայով դասախոսություն կարդաց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող Փառանձեմ Ամիրջանյանը։ Գիտակրթական միջոցառուման նպատակը մարզի պատմամշակութային ժառանգության հանրահռչակումն է, աշակերտներին առավել խորն ու համապարփակ տեղեկատվություն տրամադրելը մշակութային ժառանգության մասին։ Դասախոսությունն առավել տպավորիչ դարձնելու համար, այն կազմակերպվեց «Զորաց քարեր» բնակատեղի» պատմաշակութային արգելոցում, իսկ ավարտին նաեւ զբոսայց կազմակերպվեց։
Դասախոսությանը հետեւեց վիկտորինա մրցույթ-խաղի անցկացումը հանրակրթական դպրոցում։ ՊՈԱԿ-ի աշխատակիցները դպրոցին էին տրամադրել նյութեր՝ «Զվարթնոց»-ի, «Տաթեւ»-ի վանական համալիրի, «Գառնի»-ի տաճարի ու «Որոտնավանք»-ի մասին։ Դրանք աշակերտներին ներկայացվեցին սլայթ-շոուի միջոցով։ Ընդգրկուն էր նաեւ խաղ-վիկտորինայի թեման՝ Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը։ Մասնակցեցին «Զորաց քարեր» եւ «Տաթեւ» խմբերը։ Հարցերը բազմաբովանդակ էին եւ ուսանելի։ Հաղթող ճանաչված ուժեղագույն թիմը՝ «Զորաց քարեր»-ը խրախուսական պատվոգիր ստացավ։
Միջոցառմանն աջակցելու համար ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից դպրոցի ղեկավարությանը հանձնվեցին պատվոգիր, «Գլաձորի համալսարան» ֆիլմի խտասկավառակը, «Մոմիկ», «Զվարթնոց»-ի, «Վահանավանք»-ը, «Դիլիջան»-ի բուկլետները, «Քարաշամբի դամբարանադաշտ»-ի նյութական մշակույթը գրքույկը /կատալոգը/, չորս գլուխկոտրուկ։