ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԶԵԿՈՒՅՑ՝ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԶԵԿՈՒՅՑ՝ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2019-02-26T17:00:00+00:00 26/02/2019|Լրահոս|

ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանում անցկացվել է ամենամյա «2019 UCLA Armenian Studies Graduate Student Colloquium» միջազգային գիտաժողով, որին մասնակցել է ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը: Նա ներկայացրել է իր թեկնածուական ատենախոսությունից մի հատված, որն առնչվում է մուսալեռցիների ինքնության փոխակերպման ընթացքին: Խորեն Գրիգորյանը տևական ժամանակ է զբաղվում է մուսալեռցիների պատմության, ինքնապաշտպանական մարտերից հետո ինքնության զարգացումների ու նրանց՝ Այնճար տեղափոխման ընթացքի ուսումնասիրությամբ:

Annual Colloquia in Armenian Studies

 

«Մուսա լեռան հերոսամարտը առանձնահատուկ ընկալում ունի ժողովրդի մեջ: Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի հեղինակած «Մուսա լեռան 40 օրը» գիրքը ներկայացնում է ինքնապաշտպանական պայքարը, մուսալեռցիների ուժը, միասնական լինելը: Մուսալեռցիներին բնորոշ առանձահատկություններ կան, որոնք եւս ուսումնասիրության առարկա են դարձել  իմ  կողմից  ու գիտաժողովի ընթացքում հանգամանալից ներկայացրել եմ: Դրանցից մեկը մուսալեռցիների համախմբված լինելն է: Մեկ տեղում հավաքվելու, ապրելու, արարելու ու զարգանալու գաղափարի շնորհիվ  Այնճարում կուռ հայկական համայնք ստեղծվեց», -իր խոսքում ասել է Խորեն Գրիգորյանը:

ՊՈԱԿ-ի  ազգագրագետը նույն  թեմայով հրավիրված դասախոսություն է  կարդացել  նաև հայկական ARPA գիտահետազոտական ընկերության մասնակիցների համար, հանդիպումներ ունեցել՝ Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացի հայագիտության ամբիոնի վարիչ Փիթեր Քոուի և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, ճանաչված գիտնական Ռիչարդ  Հովհաննիսյանի  հետ:

Welcome To ARPA Institute

 

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգագրագետը 2015 թ. ՊՈԱԿ-ի մեկնել էր Լիբանանի Այնճար համայնք /ձևավորվել է 1939 թ./, հանդիպել՝ հայկական երեք համայնքների ներկայացուցիչների հետ, դաշտային մեծածավալ աշխատանքներ իրականացրել, հարցազրույցներ անցկացրել  պատմական Մուսալեռում ապրած մարդկանց ու   ինքնապաշտպանական պայքարը վերապրածների հետ:

100 ժամ տևողությամբ բազմաբովանդակ հարցազրույցներն ամփոփվել են ու թղթին հանձնվել: Դաշտային աշխատանքների արդյունքում արդեն տպագրվել է գիտական երկու հոդված՝ Բեյրութի Հայկազյան հայագիտական հանդեսում, զեկուցում ունեցել՝ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված գիտական նստաշրջանում:

Նշենք, որ  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և Հայկազյան համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոն»-ի տնօրեն, «Հայկազյան հայագիտական հանդես»-ի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Դաքեսյանը գիտագործնական ու գիտահետազոտական ոլորտում գործակցության պայմանագիր են ստորագրել: