ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԱՌՆԻ

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԱՌՆԻ

Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևը, Բելառուսի մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և տեղեկատվական աջակցության բաժնի խորհրդատու Վիկտորիա Վալչուկը մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ այցելել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան: Հյուրերին պատմել են  հեթանոսական  տաճարի, պալատական բաղնիքի ու մյուս հուշարձանախմբերի մասին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալի Ս. Շերեմետևին է նվիրել կազմակերպության  հրատարակած «Ջուղա» հարյուրամյա  ցեղասպանության  վկան քառալեզու ալբոմը:

Ժողովածուն ընդգրկում է  ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ  դարասկզբի  Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, պատմական ու գիտական տեղեկություններ:

Ս. Շերեմետևը և Վ. Վալչուկը ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տ. Գալստյանի ուղեկցությամբ այցելել են նաև Գեղարդ: