ՓԼՈՒԶՎԵԼ Է ՍՅՈՒՆԻԶԻ ՄԱՐԶԻ ՍևԱՔԱՐ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ

ՓԼՈՒԶՎԵԼ Է ՍՅՈՒՆԻԶԻ ՄԱՐԶԻ ՍևԱՔԱՐ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ

2018-03-29T15:59:56+00:00 10/03/2013|Սյունիք, Լրահոս|

Մարտի 9-ին ժամը 14.20-ի սահմաններում փլուզվել է Սյունիքի մարզի Սեւաքար գյուղի եկեղեցու /պետ. ցուցիչ. 8.87.2./ հարավային պատը /մինչեւ աջ ավանդատունը/, արեւմտյան պատը՝ 2/3 –ով, արեւմտյան թաղակիր կամարն ամբողջությամբ: Եռանավ եկեղեցու կենտրոնական ու աջ նավերի վրա գտնվող տանիքը եւս փլվել է մինչեւ ավանդատունը ու խորանը: Եկեղեցու ձախ նավն ու տանիքը կանգուն են: Սրբատեղին կառուցվել է նախորդ դարում եւ երբեւէ նորոգման չի ենթարկվել: Լուրջ վնաս եկեղեցուն հասցվել էր 1936-1937 թթ. երկրաշարժերի ժամանակ:

Դեպքի վայրում աշխատում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության եւ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները: