ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՊՈԱԿ-Ի ԵՎ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՋԵՎ

ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՊՈԱԿ-Ի ԵՎ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՋԵՎ

2013-04-05T18:17:54+00:00 05/04/2013|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, գերակա համարելով պատմամշակութային ժառանգության պահպանությանը, հանրահռչակմանն ուղղված ծրագրերը, շարունակում է կրթօջախների հետ գործակցության զարգացումը: Հանրակրթական դպրոցների հետ բազում ընդհանուր ծրագրեր արդեն կյանքի են կոչվել: Դրան նպաստել է նաեւ անցյալ տարի ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության ու մշակույթի նախարարների միջեւ ստորագրված եռակողմ համաձայնագրի կենսագործումը:

Հերթական գործակցության հիմքը դրվեց այսօր: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ղեկավարության միջեւ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Նպատակը մշակույթի ու կրթության ոլորտների համագործակցության խթանումն է:

Համագործակցությունն իրենց խոսքում կարեւորեցին նաեւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանն ու կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Ըստ համաձայնագրի` մասնավորապես կրթահամալիրի, հուշարձանների, արգելոցների, արգելոց-թանգարանների տարածքներում համատեղ կիրականացվեն ուսումնական, հայրենագիտական, մշակութային նախագծեր, ինչպես նաեւ հուշարձանների, արգելոցների, արգելոց-թանգարանների տարածքների բարեկարգման, մաքրման աշխատանքներ: Կրթահամալիրը կարող է նաեւ իր ուսումնահետազոտական, գործնական, հայրենագիտական, բնապահպանական հանրահռչակմանն ուղղված աշխատանքները, նախագծերը կյանքի կոչել ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր «Մեծամոր», «Զվարթնոց», «Գառնի» եւ այլ արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների հետ համատեղ:

ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կրթահամալիրում նաեւ փոքրիկ շրջայց կազմակերպվեց, որի ընթացքում հանգամանալից ներկայացվեցին կրթօջախը, ծրագրերը