«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության են անցել։
Աշխատանքային մեկ օրվա ընթացքում «Լոռի բերդ»-ում վաճառվել է 33, իսկ «Ամբերդ ամրոց» արգելոցում՝ 43 տոմս։ Վաճառված տոմսերի գումարները
կուղղվեն տվյալ հուշարձանների ենթակառուցվածքների զարգացմանը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իր իրավասությունների շրջանակում հենց այդ խնդիր է համարում գերակա։
Հիշեցնենք, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքի տոմսի աժեքը 700 ՀՀ դրամ է՝ Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար։ Օտարերկրացիների համար՝ 1400, դպրոցական տարիքի երեխաների համար՝ 100 ՀՀ դրամ է:
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի մուտքի տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար՝ 650, օտարերկրացիների համար՝ 1300, դպրոցական տարիքի երեխաների համար՝ 100 ՀՀ դրամ է: