ԵՐԵՎԱՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՆԱԵՎ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

ԵՐԵՎԱՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՆԱԵՎ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

2019-11-07T16:48:19+00:00 29/10/2019|Լրահոս|

Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում մեկնարկած՝ «Ազգային ոճը։ Ժողովրդական ավանդույթից դեպի պրոֆեսիոնալ արվեստ» խորագիրը կրող գիտաժողովին մասնակցել են  ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած 40-ից ավելի մտավորականներ։ Այն անցկացվում է  Երևանի «Ռուսական արվեստի թանգարանում, «Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի» հետ համատեղ բացված «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսի շրջանակում։

Ի թիվս այլոց,  զեկուցումով  հանդես  հանդես է  եկել  նաև ՊՈԱԿ-ի գիտամշակութային ցուցադրությունների  և  միջոցառումների  կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը։ Նա  խոսել է  հնագիտական հուշարձանների պահպանության խնդիրների  և հեռանկարների մասին, նշել, որ Հայաստանում հաշվառված շուրջ  25․ 000 հուշարձան կա։

Նրա խոսքով հնագիտական  հուշարձանների պահպանության հիմնախնդիրը կարելի է բաժանել մի քանի մասերի։ Որպես օրինակ ներկայացնելով Մեծամոր հնավայրը և համանուն արգելոց-թանգարանը, Ա․ Զաքյանը նշել է, որ պեղումները սկսվել են 1965թ․ և շարունակվում են մինչ օրս։

«Գոյություն ունի նաև մեկ այլ կարևոր խնդիր ևս։ Հայաստանում, միավոր տարածքի վրա խիստ մեծաքանակ է հուշարձանների կենտրոնացումը։ Առանձին հնագիտական հուշարձաններ զբաղեցնում են մի քանի տասնյակից մինչև մի քանի հա տարածք։ Մեծ թիվ են կազմում ՀՀ մարզերի հողատարածքներում հուշարձան ներառող պատմամշակութային հողերը։ Առաջանում է հակասություն հողօգտագործման և հուշարձանների պահպանության միջև։ Այստեղ անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, որոնք կներառեն միջազգային փորձը հուշարձանները զբոսաշրջային երթուղիներում ներգրավելու ուղղությամբ»։

Արտավազդ Զաքյանը իր զեկուցման մեջ նշել է նաև, որ Հայաստանում հնագիտական պեղումները սկսվել են դեռևս XIX դարի վերջից և լայն թափ ստացել խորհրդային տարիներին։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ աշխատանքներին ներգրավել են եվրոպական, ամերիկյան, ճապոնական, ռուսական համալսարաններ և գիտական կենտրոններ՝ հնարավորություն տալով, հնագիտական պեղումները իրականացնել նոր և ժամանակակից մեթոդներով, բացված հնագիտական շերտերը, օբյեկտները փաստագրել տեխնիկական նորագույն միջոցներով, հայտնաբերված արտեփաստերի, հատկապես օրգանական մնացորդների հետազոտությունները կատարել արտերկրի լաբորատորիաներում և այլն։

Նա անդրադարձել է «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Զորաց Քարեր» բնակատեղի», «Ագարակ», «Ամբերդ ամրոց», «Բջնի ամրոց» և այլ պատմամշակութային, պատմահնագիտական արգելոցներին։