ԱՄՓՈՓԵԼ ԵՆ 2019 Թ․ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓԵԼ ԵՆ 2019 Թ․ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2019-12-10T12:01:59+00:00 10/12/2019|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել  են  2019թ․-ի կատարած աշխատանքները։ Մարզային  ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները  ներկայացրել են տարվա  ընթացքում  հուշարձանների  պահպանության ոլորտում իրականացրած միջոցառումները, աշխատանքի ընթացքում ծագած խնդիրները։ Ամենակարևոր ու ցավոք խնդիրներից  է  հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունը,  անճշտությունները, որոնք շատ հաճախ ՏԻՄ մարմինների կամ քաղաքացիների կողմից հուշարձանի նկամտմամբ կամայական մոտեցման պատճառ են հանդիասանում։

Հուշարձանների պահպանությանը միտված աշխատանքներն առավել  արդյունավետ կազմակերպելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը մարզային ծառայությունների պատասխանատուներին հանձնարարել  է սերտորեն համագործակցել  համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ, անհրաժեշտ բացատրական աշխատանքներ իրականացնել։

Տարվա ընթացքում արձանագրված իրավախախտումների դեպքերով ՊՈԱԿ-ը դիմել է իրավապահներին /գանձախուզություն, ինքնակամ շինություններ, անօրինական  թաղումներ, վանդալիզմ/։

Մարզային ծառայությունների, արգելոց-թանգարանների ու արգելոցների պատասխանատուները խոսել են նաև առավել վտանգված հուշարձանների մասին, որոնց հետ կապված 2020 թ․ տարեսկզբին՝ ձնհալից հետո խնդիրներ կունենանք։  Մարզերի վտանգված ու առավել վտանգված հուշարձանների  ցանկը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը պարբերաբար  ներկայացնում է լիազոր մարմնին։

SONY DSC

Հաշվետվության ընթացքում բարձրացված հարցերն ընդհանուր առմամբ նույնն էին։ Մարզային ծառայությունների պատասխանատուների խոսքով, հնագիտական արշավախմբերի հետ երբեմն խնդիրներ են առաջանում, քանի որ բաց թեթիկը օրենքով սահմանված կարգով չեն ներկայացնում մ/ծ աշխատակիցներին։ Բավականին վտանգավոր են հուշարձանների պահապանների շրջայցերը բարձրադիր վայրերում, որտեղ հաճախ կարելի է օձերի հանդիպել։ Մ/ծ պատասխանատուները ՊՈԱԿ-ի տնօրինությունից խնդրել են ապահովել  անհրաժեշտ հանդերձանքով և նյութերով։

Առաջիկայում կմշակվի «Գլաձոր»-ի, «Բերդ»-ի, «Մեծամոր»-ի,  «Զվարթնոց»-ի ցուցադրությունների հայեցակարգը։ ՊՈԱԿ-ի տնօրինության ուշադրության կենտրոնում է նաև «Լոռի բերդ»-ում  և «Զորաց քարեր»-ում  էլեկտրաէներգիայի անցկացման ու տոմսավաճառի կրպակի խնդիրը։ Ջրի, լույսի ու ճանապարհի բարեկագրման խնդիր ունի նաև «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցը։

ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն անցնող տարի 100․ 000-ից ավելի այցելու է ունեցել, 5 ցուցահանդես ու 18 այլ միջոցառում է անցկացվել։

ՊՈԱԿ-ը Զվարթնոց տաճարի հուշարձանային համալիրի բազմակողմանի ուսումնասիրության խնդիր է դրել իր առաջ։ Գալիք տարի նախատեսվում է  հուշարձանի ամբողջական կոնսերվացիա իրականացնել։ Հաշվի առնելով, որ Զվարթնոցը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և  նախատեսվում է  գործընթացը կազմակերպել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  մասնագետների հետ։ Արգելոց-թանգարանը նաև ցուցադրության նոր սրահ կունենա։

Որոշակի աշխատանքներ արդեն արվել են հուշարձանի եռաչափ մոդելավորման ուղղությամբ, համապատասխան կազմակերպության հետ պայմանավորվածություն կա։ Արգելոց-թանգարանին նոր շունչ հաղորդելու նկատառումով կփոխվի նաև էքսկուրսիոն տեքստը։

Էքսկուրսիոն տեքստերի ու ցուցադրության փոփոխություն կլինի նաև «Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Բերդ»-ի թանգարանում։

Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանն էլ չի անտեսվի։ Այստեղ նախատեսվում է մեծ էկրաններ տեղադրել։ Մեծամորում այս տարի շարունակվել են հայ-լեհական արշավախմբի կողմից իրականացվող պեղումները և հնագիտական հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել։ Մեծամորը շուտով նոր ցուցադրությամբ հյուրերի կընդունի։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության կողմից ասֆալտապատվել է դեպի թանգարան տանող ճանապարհը։

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցն այցելուների համար խոստանում է զբոսաշրջային հետաքրքիր վայր դառնալ։ ՊՈԱԿ-ի տնօրինությունը ենթակառուցվածքների զարգացման ծրագրով նախատեսում է բավականին լուրջ աշխատանքեր իրականացնել․ ջրագծի անցկացում, սանհանգույց, աշխատանքային բավարար պայմանների ստեղծում։ Սրանք հարցեր են, որոնք կլուծվեն ոչ միայն Լոռի բերդում, այլ նաև՝ «Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցում։

Ի դեպ, անցնող տարում ցանկապատվել է «Լոռի բերդ»-ի տարածքը /1450 մետր/։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության կողմից ասֆալտապատվել է դեպի  «Լոռի բերդ» արգելոց տանող 2 կմ երկարությամբ ճանապարհը։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից Բջնի ամրոց արգելոցն էլ հաջորդ տարի կհամալրի տոմսային տնտեսություն ունեցողների շարքը, իսկ մինչ այդ արգելոցում հասցրել են ընդունել 14․413 այցելու։ Նրանց գերակշիռ մասը երիտասարդներ ու դպրոցականներ են եղել։

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը իր խոսքում նշել է, որ ենթակառուցվածքները զարգացնելու խնդիր է դրված։ Գալիք տարի ավտոկայանատեղի ու տոմսավաճառի կրպակ կլինի։ Սակայն, այստեղ էլ՝ ճանապարհի բարեկարգման կարիք կա։

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ինչպես միշտ այցելուների թվաքանակի առումով գլխավորում է առաջատարի ցուցակը։ Հուշարձանն ամենօրյա հոգատարություն ու խմանք է պահանջում։ Այդ համատեքստում, հուշարձանի տարածքից հայտնաբերված քարաբեկորները քայքայումից փրկելու համար ՊՈԱԿ-ի տնօրինությունը կազմակերպել է դրանք պատվանդանների վրա տեղադրելու գործը։  Ուշադրության կենտրոնում է Գառնիի արքունական բաղնիքի վերանորոգման հարցը։

«Ամբերդ» պատմամշակութային արգելոցում էլ ավտոկայանատեղիի, էլեկտրաէներգիայի մատակարարման և այլ խնդիրներից ամենակարևորն ու առաջնայինը հուշարձանի վիճակն է։ Այն ամրակայման ու վերականգնման կարիք ունի, հակառակ դեպքում՝ կարող ենք անդառնալի կարուստ ունենալ։

Ամփոփելով անցնող տարվա աշխատանքները ՊՈԱԿ-ի տնօրինությունը մարզային ծառայությունների պատասխանատուներին հանձնարարել  է  խստորեն  հետևել  հուշարձանների պահպանությանը, շրջայցերի ընթացքում  արձանագրվող դեպքերի մասին օպերատիվ տեղեկացնել ՊՈԱԿ-ի տնօրինությանը։ Մ/ծ  պետերին, արգելոց-թանգարանների, նաև` արգելոցների վարիչներին  տրվել  են  նաև  այլ  հանձնարարականներ։