ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՇԽԱՏՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՇԽԱՏՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

2019-12-18T14:46:27+00:00 December 18th, 2019|Լրահոս|

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում օրերս կայացել է «Թանգարանը XXI դարում» ամենամյա հերթական գործնական խորհրդաժողովը, որի կազմակերպիչն էր «ՌՍ Էքսպո» ԲԲԸ-ն:

«Պատմամշակութային արգելոց թանգարաններերի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարքեթինգի և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Ավետիք Ղազարյանը հանդես է եկել «ՀՀ պատմամշակութային արգելոց- թանգարանները. «Պատմամշակութային արգելոց թանգարաններերի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Հայաստանի թանգարանային տիրույթում» թեմայով զեկուցումով։ Նա ներկայացրել է Հայաստանի պատմամշակությաին արգելոցների և արգելոց-թանգարաների ընդհանուր պատկերը, որոնցից 13-ի պահպանումը իրականացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Մասնավորաբար անդրադարձել է  արգելոցների, արգելոց-թանգարանների դասակարգաման և կարգավիճակի հիմնարար սկզբունքներին, որոնցով առարկայանում է գործառույթային ոլորտը՝ ներառելով բնապատմական, պատմամշակութային, պատմաճարտարապետական, պատմահնագիտական արգելոցները և արգելոց թանգարանները:

Ավետիք Ղազարյանը ներկայացրել է նաև  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների բացառիկ պատմամշակութային բնութագիրը,  որով  նրանք  ժամանակային  հավաքական ընդգրմամբ՝  Ք.ա. V – XVII Ք. հ., և տեսակարար բազմազանությամբ ներկայանում են ագային ու համամարդկային արժեքներ:

Զեկուցման մեջ ներառվել է նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավական կազմավորումը /1920 թվականից մինչև մեր օրեր/: Ներկայացվել են ՀՀ իրավա-օրենսդրական ոլորտում ներկա վիճակը և ընթացիկ զարգացումները, որոնց շրջագծում դիտարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ձևավորումը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկառույցային բարեփոխումները, ինչպես նաև վերջինիս գործուն  մասնակցությունը թանգարանային ոլորտը կարգավորող օրենքի մշակման գործում:

Բանախոսն անդրադարձել է նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթներին, ժամանակակից մարտահրավերներին՝ դիտարկելով հարցերը ՀՀ թանգարանային տիրույթում: Պահպանության, ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման գործառույթները ներկայացվել են կիրառական օրինակներով՝ ընդգրկելով ներկառույցային, հանրապետական և միջազգային ոլորտները:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել  տուրիզմի ոլորտին առնչվող հացերին, որոնց զարգացմանը նպաստող գործոններ են դիտարկվել հանրապետության տնտեսական, քաղաքական և մշակութային բարեփոխումները, պետության հեղինակության բարձրացումը միջազգային հարթակում, ինտեգրումը և ակտիվ հաղորդակցումը  միջազգային տարձևաչափ կառույցների հետ:

Խորհրդաժողովի ավարտին Ավետիք  Ղազարյանին՝ մասնակցության համար պատվոգիր է հանձնվել։