ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2021-11-17T14:14:28+00:00 15/01/2021|Տավուշ, Լրահոս|

«Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ  Տավուշի  մարզային ծառայության  հուշարձանի  պահապան  Ռաֆիկ Մուրադյանը  հերթական  շրջայցի  ժամանակ  իրավախախտում  է արձանագրել:

Մարզի՝  Նավուր  համայնքի  /գտնվում է գյուղից 5 կմ հս-ամ, Նավուր-Իջևան ճանապարհից ձախ/ միջնադարյան  գերեզմանոցի  տարածքում  գանձախուզության, գանձագողության նպատակով անհայտ անձը կամ անձինք ավերել են հուշարձանի տարածքը, փորել այն, շրջել գերեզմանաքարերը։

Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին։