ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԻՆ

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԻՆ

2021-11-18T17:44:23+00:00 14/07/2021|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հյուրընկալել է Ֆրանսիայի Ազգային ժառանության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնալին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային ծրագրերի ղեկավար Սիբիլ Լուրդին։

ՊՈԱԿ-ի տնօրենը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, խոսել՝ արտերկրի կազմակերպությունների հետ գործակցության մասին։ Նա մասնավորապես նշել է, որ համավարակից առաջ կազմակերպությունը արդյունավետ գործակցել է «Եվրոպական ժառանգության կամավորներ» կազմակերպության hետ /տնօրեն՝ Լյուդվիգ Բերտ/։  2019 թ․ Վայոց ձորի մարզի Եղեգիս  համայնքում գտնվող  Զորաց  եկեղեցու տարածքում, հիմնված կամավորական ճամբարի մասնակիցները  Լ․ Բերտի գլխավորությամբ անձնագրավորել են Զորաց եկեղեցի հուշարձանի  բեկորները։  Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ անձնագրավորման աշխատանքներ իրականացվեն նաև Շատիվանքի մասով, սակայն, COVID 19-ի պատճառով ծրագիրն առայժմ կյանքի չի կոչվել։

Իր հերթին Շառլ Պերսոնալը ներկայացրել է Հայաստան այցելության նպատակը,  խոսել՝  մշակութային ժառանգության ոլորտում գործակցության ծրագրերի մասին։ Նրա փոխանցմամբ, առաջիկայում նախատեսում է ոլորտի մասնագետների համար հուշարձանների վերականգնման, ամրակայման թեմայով  դասախոսություն անցկացնել։ Այդ նպատակով էլ  ֆրանսիացի գործընկերը վաղը կայցելի Սյունիքի մարզի Տաթևի Մեծ Անապատ հուշարձանի տարածք։

Հանդիպման ընթացքում  նաև  քննարկվել  է  հետագա գործակցությանը միտված այլ հարցեր։