ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

2018-03-29T15:58:08+00:00 03/05/2013|Լոռի, Լրահոս|

Ապրիլի 30-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցած` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին, որը վարել է մարզպետ Արթուր Նալբանդյանը, մասնակցել է նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը :

ՊՈԱԿ-ի տնօրենը տարեսկզբին դիմել էր հանրապետության մարզպետներին` խնդրելով ապահովել նիստերին մարզային ծառայությունների պատասխանատուների մասնակցությունը` անշարժ հուշարձանների եւ դրանց տարածքների պահպանությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ : Դա հնարավորություն կտա մինչեւ հողահատկացումը հստակ տեղեկատվություն ունենալու առկա՞ է արդյոք տվյալ տարածքում պատմամշակութային հուշարձան, թե՞ ոչ :

Լոռու մարզպետարանում հրավիրված նիստում քննարկվել ու որոշում է կայացվել հողաշինական վեցի հարցի վերաբերյալ : ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Ա.Գերյանի խոսքով` նշված հողամասերում մարզային ծառայության կողմից կատարվել են տեղազննություններ, եւ տարածքներում պատմամշակութային հուշարձաններ ու պատմական միջավայր չկան:

Նշենք, որ Պատմության ու մշակույթի անշարժ հուշարձաններ պետական ցուցակում հաշվառվա ծ է Լոռու մարզի 3000-ից ավելի հուշարձան :