Գառնի տաճարի տարածքում պատվանդաններ ու պատմական քարեր կտեղադրվեն

Գառնի տաճարի տարածքում պատվանդաններ ու պատմական քարեր կտեղադրվեն

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բարեկարգման աշխատանքներ են կատարվում։ Դեպի Գառնիի տաճար տանող ճեմուղու երկու կողմերում տեղադրվելու են բազալտապատ 24 պատվանդաններ, որոնց վրա կդրվեն հնագիտական նշանակություն ունեցող քարեր և բեկորներ։ Բեկորները բերված են արգելոց-թանգարանի տարբեր մասերից։ Նրանց պատվանդանների վրա տեղադրելու նպատակը նախ՝ այցելուների համար ցուցադրությունն է, երկրորդ՝ քարերը քայքայվելուց պահպանելը։ 

Նշենք, որ նման պատվանդանների վրա քարեր արգելոց-թանգարանի տարածքում տեղադրվել են 2018-ից, սակայն այժմ նրանց քանակն ավելացնելու կարիք է ստեղծվել։

FB