«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ 41 ԱՆՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆՎԻՐԵԼ

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ 41 ԱՆՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆՎԻՐԵԼ

2022-02-22T17:07:15+00:00 22/02/2022|Լրահոս|

Գիրք նվիրելու միջազգային օրվան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միացել է գիտակրթական ծրագրերով, հրատարակություններով։

Կազմակերպության ղեկավարությունը  ՊՈԱԿ-ի վերջին մի քանի տարիների 41 անուն հրատարակություն /գրքույկ, կատալոգ , ալբոմ/ է նվիրել Հայաստանի ազգային գրադարանին։

Նախաձեռնությունը շարունակական է լինելու։ Առաջիկայում  գիտահանրամատչելի գրքույկներ, գիտաժողովների հոդվածների ժողովածուներ, մենագրություններ կհանձնվեն նաև մարզերի գրադարաններին։