ԳԱՌՆԻՈՒՄ ԿՀՆՉԵՆ ՖՐԵԴԵՐԻԿ ՇՈՊԵՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԱՌՆԻՈՒՄ ԿՀՆՉԵՆ ՖՐԵԴԵՐԻԿ ՇՈՊԵՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում, փետրվարի 28-ին ողջ օրը, կհնչեն լեհ հանճարեղ կոմպոզիտոր Ֆեդերիկ Շոպենի շքեղ  ստեղծագործությունները։

Միջոցառումը նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան 212 ամյակին։

Վիրտուոզ դաշնակահարի ստեղծագործություններն առանձնանում են իրենց քնարականությամբ՝ ունկնդրին փոխանցելով  ռոմանտիկ երաժշտության ամենանուրբ հնչյունները։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 13․00-ին։ Սիրով սպասում ենք Ձեզ։ Եկեք Գառնի՝ Շոպենի երաժշտության ներքո  նորովի բացահայտելու  մեր պատմամշակութային ժառանգության գոհարներից մեկը։