ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ ՊԱՀՎՈՒՄ Է ՊՈԱԿ-Ի ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ ՊԱՀՎՈՒՄ Է ՊՈԱԿ-Ի ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

2022-03-11T13:39:39+00:00 09/03/2022|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանում, որտեղ շուրջ 8000 անուն մասնագիտական գրականություն կա, պահվում է 1896 թ․ Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակած Նոր կտակարանը (6,0 x 10,0  սմ)։ Հրատարակությունը լավ պահպանված է, տարիներ առաջ փոխվել է կազմը։

Նոր կտակարանը ՊՈԱԿ-ի գրադարանին է փոխանցվել  շուրջ 30 տարի առաջ Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության, Հայ վերականգնման նախագիծ-ինստիտուտի, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի գրադարանների հավաքածուների միավորման շնորհիվ։