ԱՅՍՈՒՀԵՏ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱԿԱԶՄՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

ԱՅՍՈՒՀԵՏ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱԿԱԶՄՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

2022-06-29T17:19:38+00:00 29/06/2022|Լրահոս|

Հունիսի 25-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղադրվել է վահանակ,  որի կենտրոնական մասում ամրացված ապակու վրա տպագրված է տաճարի վերակազմության գծապատկերը, վերջինիս շնորհիվ   հնարավոր է պատկերացում կազմել տաճարի ամբողջական տեսքի մասին։

Օգտվելով  ճարտարապետ, հնագետ  Թորոս Թորամանյանի վերակազմության նախագծից՝  Ճարտարապետության և շինարարության համալսարանի գիտաշխատող, Էրեբունի թանգարանի ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանը և միջավայրի դիզայներ Արման Ստեփանյանը Awesome foundation-դրամաշնորհի միջոցներով և STEKO ՍՊԸ- ի աջակցությամբ իրականացրել են  «Զվարթնոց» տաճարի վերակազմության նախագիծը:

«Հուշարձանների պահպանություն» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի, շնորհակալություն է հայտնում տաճարի վերակազմության նախագծի հեղինակներին: