Ուսումնասիրվել, մաքրվել է Նուռնուսի Ս․ Աստվածածին եկեղեցու տարածքից հայտնաբերված մարդաբանական նյութը

Ուսումնասիրվել, մաքրվել է Նուռնուսի Ս․ Աստվածածին եկեղեցու տարածքից հայտնաբերված մարդաբանական նյութը

2023-02-09T14:06:19+00:00 09/02/2023|Լրահոս, Հրապարակումներ|

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարդաբան Հասմիկ Սիմոնյանը իրականացրել է մարդկային ոսկորների ուսումնասիրման, մաքրման աշխատանքներ, լուսանկարվել են ավելի քան  20 անհատների կմախքներ։

Մաքրված ոսկրաբանական նյութերը պատկանում են երեխաների, առկա 20 կմախքներից 17-ը մանկական են, միայն 3-ն են չափահաս անհատների։

Մարդաբանական նյութը ի հայտ է եկել  2022 թ․ հունիս-հուլիս ամիսներին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից (ղեկ․՝ Ավետիս Գրիգորյան) ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի 13-րդ դ․ Ս․ Աստվածածին եկեղեցում իրականացված պեղումների արդյունքում։ Եկեղեցու հիմքերը բացելու ընթացքում հայտնաբերվել են հյուսիսային և հարավային պատերի մոտ կատարված երկու տասնյակ թաղումներ։

Հայտնաբերվել են` ամբողջական խեցանոթներ և բեկորներ, շքաղյուսի ու ապակու բեկորներ, բրոնզե և երկաթյա առարկաներ, պաստայից ուլունքներ, կոճակներ և այլն, որոնք  հիմնականում վերաբերում են վանքի ծաղկուն շրջանին՝ 13-17 դդ․։

Աշխատանքներն իրականացվում են «ՎԱՐԴՊԵՏ» հայ մշակութային ժառանգության պահպանություն» հասարակական կազմակերպության մեկենասությամբ, եկեղեցու վերականգնող ճարտարապետն է Արտակ Ղուլյանը։ Վերականգնման աշխատանքները  նախատեսվում է սկսել 2023 թ․-ին։