Քրեղան՝ հայտնաբերված ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտից

Քրեղան՝ հայտնաբերված ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտից

2023-02-14T12:36:56+00:00 14/02/2023|Լրահոս|

Կրապատ մակերեսով, հարթ հատակով, գնդաձև իրանով, հնագիտական այս առարկան՝  քրեղանը,  մաքրվել, վերականգնվել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում։

Անհարթ եզրերով առարկան գնդաձև իրանով է,  իրանի և շուրթի միացման հատվածը թույլ է ընդգծված։

Քրեղանը 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում  գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված գտածոներից մեկն է։

Դրանք ավելի քան 500-ն են խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ:

Լաբորատորիայում շարունակվում են ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտից հայտնաբերված առարկաների մաքրումն ու վերականգնումը։

ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. XXII /XXI – VIII/VII դդ. և վկայում են, որ այն հաջորդաբար օգտագործվել է շուրջ 1500 տարի: Ըստ որում, պեղված նյութերում հանդիպում են թռեղք-վանաձորյան (մ.թ.ա. XXII – XIX դդ.), սևան-արցախյան (մ.թ.ա. XIX/XVIII – XVI դդ.), լճաշեն-մեծամորյան (մ.թ.ա. XV-IX դդ.) և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր:

Նյութերը պահվում են  ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում: