Հայաստանը՝ որպես ամենահյուրընկալ երկիր

Հայաստանը՝ որպես ամենահյուրընկալ երկիր

2023-03-07T15:41:17+00:00 07/03/2023|Լրահոս|

Ըստ Euronews.travel կայքի Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է:

Ուսումնասիրության համար հաշվի են առնվել տարբեր հանգամանքներ՝ սկսած տեղացիների  բարեհամբյուր վերաբերմունքից մինչև տուրիստական ենթակառուցվածքների առկայությունը,ինչպես նաև սահմանային ամենաքիչ սահմանափակումներ ունենալը:

Հայերիս  հյուրընկալ և հոգատար վերաբերմունքի մասին գիտեն շատերը,  տեսարժան վայրերի  բացառիկության  և դրանց կից տուրիստական ենթակառուցվածքների առկայության մասին կարձանագրի յուրաքանչյուր զբոսաշրջիկ, իսկ այցելությունների թվի ավելացման մասին կփաստեն ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների

և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արգելոցներ և արգելոց- թանգարաններ կատարված այցելությունների վիճակագրությունը:

Այն է՝  2023 թ․  փետրվարի տվյալներով   ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում այցելությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 28 %-ով։

2023 թ․ փետրվարին  այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 22942, որից   17852 -ը՝  վճարովի, 5090-ը՝  անվճար։

2022 թվականի նույն ժամանակահատվածի համար գրանցվել է  ընդհանուր

16420 այցելություն, որից վճարովի՝ 11832,  անվճար՝  4588։

Կից հղումը՝

https://www.euronews.com/travel/2023/03/01/which-country-is-the-most-welcoming-its-all-down-to-visas-according-to-this-new-index?fbclid=IwAR1TZqyreT1ISr_ofQt28IAwRAFLz3bWKJEvxb4B0K9NXHBzbCwY9b5kkDM