Հին զրույցն է հաստատում. Զվարթնոցի տաճարի գմբեթը հենված էր երեսունվեց սյան վրա: Տաճարը վեհատեսիլ էր ու թվում էր` ոչինչ երբեք չի սասանի այդ վեհությունը. ո՛չ երկրաշարժը, ո՛չ քամին, ո՛չ ոսոխը:
Բայց մի օր յուրաքանչյուր սյուն մտածեց. արդյոք մյուս երեսունհինգ սյունը բավակա՞ն չեն գմբեթը պահելու համար, չէ՞ որ միայն ինքը չէ… Եվ այդպես փլվեց Զվարթնոցի աստվածային գմբեթը, որովհետև այդպես մտածեցին բոլոր սյուներն առանձին-առանձին` ուսերը հանելով գմբեթի տակից:
Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»
Լուսանկարը՝ Լևոն Մկրտչյանի