ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2023 թ․ առաջին նիստում քննարկվել է պատմության և մշակույթի 28 կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնցից են՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Սբ Աստվածածին».) և «Սբ Հովհաննես» (V-VI դդ.) եկեղեցիները, Շենգավիթ վարչական շրջանի եկեղեցական համալիր Նորագավթի Սբ Գևորգ (Ծիրանավոր Սբ Գևորգ) (IV-VII դդ., XIII-XVII դդ.) եկեղեցական համալիրը, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Վերածնունդ» (1980 թ.) հուշահամալիրը և Ողջաբերդ գյուղի «Չարենցի կամար» հուշարձանը (1957 թ.), Սյունիքի մարզի Հացավան գյուղի «Վասակաբերդ» (V դ.) ամրոցը և այլն:
Տարվա առաջին նիստում նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կադաստրի կոմիտեի շենք», Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի տապանաքարեր «Մելիք Մանուչարի» և «Գրիգորի», Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի «Դամբարանադաշտ» և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի «Խոյատապան ճանղուլի» պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները:
Նշված գոտիները կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը՝ սահմանված կարգով։