Պատմական կոթողներ՝ պատրաստված աշակերտների ձեռքերով

Պատմական կոթողներ՝ պատրաստված աշակերտների ձեռքերով

2023-03-13T14:37:50+00:00 13/03/2023|Լրահոս|
Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցը ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ գործակցությամբ կազմակերպել է «Պատմությունը մեր ձեռքերով» խորագրով դասացուցադրությունը: Նախաձեռնության հեղինակը պատմության ուսուցչուհի Լիանա Նազարյանն է:
6-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են իրենց ձեռքով պատրաստած պատմական կոթողներն ու նշանավոր վայրերը:
 
Ընտրվել և ներկայացվել է յուրաքանչյուր թագավորի օրոք պատրաստված մեկ հայտնի կառույց:
Միջոցառումը, ինչպես նաև դպրոցի և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ գործակցությունը կկրի շարունակական բնույթ: