Ոլունքաշար պատրաստված պարսիցծոցյան cyprea moneda (կաուրի) տեսակի ծովախեցիներից

Ոլունքաշար պատրաստված պարսիցծոցյան cyprea moneda (կաուրի) տեսակի ծովախեցիներից

Սարուխանի «Պալի տակ» դամբարաբադաշտի հնագիտական հավաքածուից է՝ բրոնզեդարյան, մ․թ․ա․ ․ XIII-XII դդ․ ժամանակաշրջանին պատկանող այս ուլունքաշարը:

Յուրօրինակ գունային համադրություններով  գտածոն կազմված է գնդաձև, գլանաձև, սկավառակաձև, տակառաձև ուլունքահատիկներից։ Շարի մեջ հավասար հեռավորությունների վրա հագցված են պարսիցծոցյան cyprea moneda (կաուրի) տեսակի ծովախեցիներ։

Ուլունքահատիկներից մեկը, որ երկարավուն տեսք ունի պատրաստված է վանակատից (օբսիդիանից)։

Գեղարքունիքի մարզի Սարուխան և Կարմիրգյուղ բնակավայրերի միջնամասում գտնվող «Պալի տակ» և «Կողի տակ» հնավայրերից հայտնաբերված  ուշբրոնզեդարյան  գտածոները վկայում են Սարուխանի հնագույն տեղաբնիկների և միջերկրածովյան ու պարսիցծոցյան տարածաշրջանների  ցեղախմբերի ու վաղ պետական կազմավորումների մշակութային կապերի մասին։