Սմբատաբերդ

Սմբատաբերդ

2023-03-20T15:50:49+00:00 20/03/2023|Լրահոս|

Սմբատաբերդի կամ Ցաղաց Քարի բերդի պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզում: Եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայր, ինչպես նաև կարևոր ռազմական հենակետ:

Ամրոցի անվանումն առնչվում է, թերևս, Սյունյաց թագավորության հիմնադիր Սմբատ Ա Սյունու (976-980 թթ.) կամ իշխանաց իշխան Սմբատ Օրբելյանի (13-րդ դար) ժամանակաշրջաններին, երբ իրականացվել են հիմնարար շինարարական աշխատանքներ: Կիսաբոլոր աշտարակներով և հզոր պարիսպներով ամրոցը բաժանվում է երկու մասի` հարավային և հյուսիսային: Ունեցել է երեք մուտք, որոնք շարված են բազալտի սրբատաշ քարերից: