Շարունակում ենք առցանց էքսկուրսը, այս անգամ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում։
Այս ուլունքաշարը «Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտի հնագիտական հավաքածուից է։
Սարուխան և Կարմիրգյուղ բնակավայրերի շրջանում և հարակից հատվածներում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների մեջ շատ են պերճանքի առարկաները։
Վզնոցը կազմված է երկու զուգահեռ թելերին շարված սպիտակ, կապույտ, դեղին գույնի գլանաձև, սկավառակաձև, գնդաձև, երկկոնիկ և դոմինոյաձև ուլունքահատիկներից:
Թվագրվում է մ.թ.ա. VIII-VII դդ., Վանի (Ուրարտուի) թագավորության ժամանակաշրջան։
Դամբարան թիվ 11 ա:
Պեղումների ղեկավար` Ա. Փիլիպոսյան: