Մաքրվում է Քանագեղի դամբարանադաշտից հայտնաբերված մարդաբանական նյութը

Մաքրվում է Քանագեղի դամբարանադաշտից հայտնաբերված մարդաբանական նյութը

2023-03-29T14:59:40+00:00 29/03/2023|Լրահոս|

Քանագեղի դամբարանադաշտից հայտնաբերված շուրջ 17 անհատների լավ պահպանված կմախքներ այժմ մաքրման փուլում են։

Մարդաբանական նյութի մաքրման աշխատանքներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

Նյութը հայտնաբերվել է 2021 թ. հոկտեմբեր-նոյեմբեր և  2022 թ. հուլիս ամիսներին  Քանագեղի դամբարանադաշտում (Գեղարքունիքի մարզ) իրականացված պեղումների արդյունքում։

Հասմիկ Սիմոնյան հնամարդաբան – Մարդաբանական նյութերի նախնական մաքրման արդյունքում  պարզվել է, որ դամբարանում պեղված անհատների թվում կան մանկահասակ երեխաների և նորածնի ոսկորներ։

Մարդաբանական նյութերի մաքրման աշխատանքների արդյունքում փաստվել են ախտաբանական որոշ հատկանիշներ՝ տրավմաներ, կոտրվածքներ, օստեոպորոզ և օստեսֆիտներ։

Աշխատանքների ավարտից հետո մաքրված մարդաբանական նյութը կհանձնվի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Մարդաբանական ֆոնդին։