Forbes-ը գրում է` համեղ սնունդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ, աշխարհում հայտնի կոնյակ` երկիր, որտեղ միշտ կգտնվի սիրելի մի անկյուն: Պարբերականը նշում է Հայաստան այցելելու տասը պատճառ: Նախ, Հայաստանում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Էջմիածնի մայր տաճարն ու եկեղեցիները, Զվարթնոցի տաճարի ավերակները, Գեղարդավանքը: Հայաստանը ունի գեղեցիկ բնություն և լավ հնարավորություններ է առաջարկում լեռնագնացության համար: Կարելի է նաև օգտվել աշխարհի ամենաերկար ճոպանուղուց` հիանալով գեղեցիկ բնապատկերներով: Դրանից բացի, Հայաստանում պետք է անպայման այցելել Սևանա լիճ, ինչպես նաև հիանալ Արարատի գեղեցիկ տեսարանով: Հուշարձաններից աչքի է ընկնում <<Մայր Հայաստան>> արձանը:
Հայկական կոնյակը հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ խաղող հայերը մշակել են հազարամյակներ շարունակ, որից էլ ստացել են անմահական գինի, նշում է պարբերականը: Ջուրը Հայաստանում մաքուր է և սառնորակ: Անդրադարձ է կատարվել նաև համեղ մրգերին ու լավաշին:
Բարի գալուստ Հայաստան:

10 Reasons To Visit Armenia: There’s Something For Everyone