Լոռե բերդի խաչքարերը

Լոռե բերդի խաչքարերը

2023-03-30T16:24:38+00:00 30/03/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Կյուրիկյան և Զաքարյան իշխանները, ինչպես նաև նրանց իրավահաջորդները Լոռե բերդում կանգնեցրել են խաչքարեր:

Հնավայրի տարածքում հայտնաբերված խաչքարերից մի քանիսի հորինվածքները և զարդանախշերը թույլ են տալիս դրանք թվագրել 11-րդ դարի կեսերից մինչև 12-րդ դարի կեսերը:

Լոռե բերդաքաղաքի «քաղաքացիական շենքի» մուտքի մոտ մինչև 2007 թ. տեղադրված են եղել առանց պատվանդանի երկու խաչքար: Ամենայն հավանականությամբ, խաչքարերը 12-13-րդ դարերի գործ են: Դրանցից մեկը տեղափոխվել է Լուվրի թանգարան հայկական միջնադարյան մշակույթի ցուցահանդեսում ներկայացնելու համար: 2008 թ. խաչքարը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի 10-13-րդ դարերի համաքրիստոնեական մշակույթը ներկայացնող սրահում: Խաչքարն այժմ էլ գտնվում է տվյալ թանգարանում. վերադարձի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է:

Լոռե բերդաքաղաքի տարածքում պահպանված խաչքարերը և դրանց բեկորների մեծ մասը կարելի է թվագրել 12-13-րդ դարեր, ինչը համընկնում է Զաքարյանների օրոք քաղաքի զարգացման և նշանավոր ծաղկման ժամանակաշրջանի հետ: