Պատմամշակութային արգելոցներ և արգելոց-թանգարաններ այցելություններն ավելացել է 45 %-ով

Պատմամշակութային արգելոցներ և արգելոց-թանգարաններ այցելություններն ավելացել է 45 %-ով

2023-04-10T16:14:17+00:00 10/04/2023|Լրահոս|

Հայաստանի հայտնի պատմամշակութային հուշարձաններում  գարնան բացվելուն զուգահեռ ավելացել են տուրիստական հոսքերը:

Զվարթնոց, Գառնի, Բջնի ամրոց և մի շարք այլ արգելոցներում այս օրերին տեղացիներից բացի նկատելի են բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկները: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ամփոփել է 2023թ-ի առաջին եռամսյակի այցելությունները, ըստ որի.

2023 թ- ի առաջին եռամսյակում գրանցվել է 92 485 այցելություն, որը 45 %-ով ավել է 2022 թ-ի նույն ժամանակահատվածից: Ի դեպ,  2023 թ-ի մարտին արդեն  արգելոցներ և արգելոց-թանգարաններ ընդհանուր 39 244 այցելություն է գրանցվել , որը 47 %-ով ավել է 2022 թ-ի մարտի համեմատ: