Ճանաչել, պահպանել, ժառանգել․ միջոցառում Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում

Ճանաչել, պահպանել, ժառանգել․ միջոցառում Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում

2023-04-17T10:55:10+00:00 17/04/2023|Լրահոս|

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի պետ Վ․ Իսահակյանի նախաձեռնությամբ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում անցկացվել է բաց դաս  միջոցառում նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։

6-րդ դասարանի աշակերտներին ներկայացվել  է օրվա խորհուրդը, ՊՈԱԿ֊ի գործունեությունը, ինտերակտիվ ձևով ներկայացվել են  արգելոցները, հուշարձանների տեսակները, նաև հուշարձանների պահպանության ոլորտի հետ  կապված մասնագիտությունները։

Դասասենյակից դուրս բաց դասը շարունակվել է դպրոցի բակում՝  Մաշտոցի դիմաքանդակի  մոտ և Ազատության հրապարակում, որտեղ աշակերտները ներկայացրել  են հուշարձաններին նվիրված նյութեր։