Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

2023-04-18T14:16:15+00:00 18/04/2023|Լրահոս|

1983 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 18-ը  հռչակվել է Հուշարձանների պահպանության միջազգային օր։

Շուրջ 30 տարի առաջ՝ 1993թ. սեպտեմբերի 5-ին, Հայաստանը վավերացրեց համաշխարհային ժառանգության կոնվենցիան, միանալով միջազգային օրվան։

Օրվա նպատակն է բարձրացնել միջազգային հանրության իրազեկությունը համաշխարհային մշակութային ժառանգության վերաբերյալ, անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պահպանության և ուսումնասիրության ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում գրանցված է 25 000 – ից ավելի  հուշարձան։

Ավելի քան 45 հնագիտական վայր՝ որպես «համընդգրկուն բացառիկ արժեք», այսօր գրանցված է Համաշխարհային ժառանգության ցուցակում: Համաշխարհային համարում ունեցող շատ հնավայրերի հետ միասին այդ ցանկում է նաև Զվարթնոցը:

Ամեն տարի  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում իրականացնում են տարբեր միջոցառումներ պատմության և մշակույթի մի շարք հուշարձանների տարածքներում։

Այս տարի ևս ՀՀ մարզերում, քաղաքամայր Երևանում կազմակերպվել  և անցկացվում են «Ես հուշարձանի պահապան եմ․ մաքու´ր պահենք պատմամշակութային կոթողները» խորագիրը կրող  միջոցառումների շարքը։