Հարգելի’ քաղաքացիներ, տեղակացնում ենք, որ մայիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցները և արգելոց-թանգարանները բաց կլինեն այցելուների համար։
Մայիսի 1-ին կգործեն
- «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը
- «Ամբերդ» պատմամշակութային արգելոցը
- «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը
- «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը
- «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը
- «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը
- «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
Գործում են հետևյալ սակագները` 1500 դրամ մեծահասակների համար (ՀՀ, ԵԱՏՄ, օտարերկրյա քաղաքացիներ), 750 դրամ 12 տարեկանից բարձր երեխաների, ուսանողների համար, մինչև 12 տարեկան երեխաների և խոցելի խմբերի մուտքն անվճար է։