Կոտայքի մարզի վերականգնված հուշարձանները պատկերաշարով

Կոտայքի մարզի վերականգնված հուշարձանները պատկերաշարով

2023-04-28T20:29:46+00:00 28/04/2023|Լրահոս|

Ինչի հետևանքով կարող են վնասվել հուշարձանները։ Ինչպես են վերականգնվում։ Որոնք են Կոտայքի մարզի վերականգնված հուշարձանները։

Հարցերի քննարկումով  ակտիվ էր «Հրազդանի երկրագիտական թանգարանը»։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կրթական ծրագրով այս անգամ «Հրազդանի երկրագիտական թանգարանում» էր, թեման «Կոտայքի մարզի վերականգնված հուշարձաններն» էին։

Նախաձեռնության նպատակը պատմամշակութային հուշարձաններին, դրանց պատմությանը ծանոթացնելն էր։

Կրթական ծրագրում ընդգրկված էին Հրազդան համայնքի թիվ 1 ավագ դպրոցի, Հրազդանի 4-րդ հիմնական դպրոցի և Հրազդանի տարածաշրջանային պետական քոլեջի սովորողները։

Ինտերակտիվ դասախոսության միջոցով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի մասնագետ Անի Ավետիսյանը ներկայացրեց Կոտայքի մարզի  Ձագավանք, Կապտավանք, Սբ․ Աստվածածին, Սբ․ Սարգիս, Մաքրավանք, Գառնիի տաճար և այլ վերականգված հուշարձանների վերականգնման պատմությունը, հուշարձանը  վերականգնումից առաջ և հետո։

Ամրապնդող հարցերի միջոցով սովորողները պատասխանեցին հուշարձաններին վերաբերող հարցերին։

Դասախոսությունը ամփոփվեց մրցույթ-վիկտորինայով։

Հաղթող դասարանն անվճար կայցելի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։