Գործակցություն Մեծամորի և Երևանի պետական հումանիտար քոլեջի միջև

Գործակցություն Մեծամորի և Երևանի պետական հումանիտար քոլեջի միջև

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ոսկու բացառիկ ցուցադրությունն ու հնավայրի պատմությունը տպավորել էր հնավայր այցելած համաժողովի մասնակիցներին:

          

«Մեծամոր» արգելոց-թանգարանում անցկացվեց «Մասնագիտական կրթության ուսուցման (ՄԿՈՒ) հնարավորությունները և մեթոդական լուծումները զբոսաշրջության ոլորտում» խորագրով համաժողովը:

Նպատակն էր  նպաստել սոցիալական գործընկերության ամրապնդմանը, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների միջև մասնագիտական փորձի փոխանակմանը, ոլորտային կարիքների բացահայտմանը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, քոլեջի «Հասարակագիտական առարկաներ»  ամբիոնի դասախոս Արտավազդ Զաքյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը թեմայով:

Համաժողովին մասնակցել են քոլեջի ղեկավար և դասախոսական կազմը, Զբոսաշրջային ծառայության կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ մասնագիտության բաժնի ավարտական ուսանողները։

Մարիամ Մինասյան Երևանի պետական հումանիտար քոլեջ ՊՈԱԿի տնօրեն

Մեր ուսանողների գործնական աշխատանքային ուսուցման մեջ պարտադիր մաս է կազմում թանգարնների և արգելոցթանգարանների հետ գործակցությունը։

2022-2023 ուս.տարում քոլեջում դիպլոմային աշխատանքների խմբային մշակման միջոցով փորձ է արվել զարգացնել  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոցթանգարանի հավաքածուի, բնակավայրի պատմության, դրանք զբոսաշրջության գրավչության այլընտրանքային ռեսուրսի վերածելու, շրջակա համայնքների ու Արմավիրի մարզի զարգացման հնարավոր տարբերակները։

Համաժողովի շրջանակներում քոլեջի Հասարակագիտական առարկաներ ամբիոնի՝ զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման, սպասարկման ոլորտի  մասնագետ դասավանդողները ներկայացրել են աշխատանքի վրա հիմնված ուսումնառության  փորձարկվող (ԱՀՈՒ) նախագծերի արդյունքում ներդրված մոդելները, աշխատանքի ընթացքում ձեռք բերված հաջողությունները, բացահայտված խնդիրներն ու խոչընդոտները:

Համաժողովն իրականացվել է Երևանի պետական հումանիտար քոլեջի, «Մասնավոր հատվածի զարգացում և ՏՄԿՈՒ Հարավային Կովկասում» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ (GIZ)) ծրագրի աջակցությամբ: