ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 04-06, 2023 Թ., ԵՐԵՎԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 04-06, 2023 Թ., ԵՐԵՎԱՆ

2023-06-22T00:18:39+00:00 21/06/2023|Լրահոս, Հրապարակումներ|

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2023 թ. հոկտեմբերի 4-6-ը հրավիրում է Երևանում մասնակցելու «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազ­գային գիտաժողովին:

Զեկուցումների հիմնական ենթաբաժիններն են.

  • Պատմություն
  • Հնագիտություն
  • Հնամարդաբանություն
  • Ազգագրություն
  • Բանահյուսություն
  • Վիմագրություն
  • Ճարտարապետություն
  • Արվեստաբանություն
  • Թանգարանագիտություն
  • Պատմամշակութային ժառանգության պահպանության և վերականգնման խնդիրները Հայաստանում
  • Պատմամշակութային ժառանգության ուսումնասիրումը Հայաստանում
  • Պատմամշակութային ժառանգության կառավարումը Հայաստանում
  • Պատմամշակութային ժառանգության պահպանությունը սահմանամերձ գոտում
  • Պատմամշակութային ժառանգության պահպանությունը հակամարտության գոտում։

Գիտաժողովին մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 3-ը ուղարկել զեկուցումների վերնագրերն ու ամփոփագրերը (300 բառ) հայերեն, ռուսերեն և անգլերեն  [email protected] հասցեին և լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը http://surl.li/ifxym:

Կազմկոմիտեի կողմից ընտրված հայտերի մասին կտեղեկացվեն մինչև սեպտեմբերի 15-ը:

Գի­տաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովին հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց:

Ընտրված զեկուցումները կհրատարակվեն «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի հերթական համարում: