Վայոց ձորի մարզում կայծակի հետևանքով խաչքար է վնասվել: 13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է մարզի Կարմրաշեն վարչական շրջանում: Վնասված խաչքարը նկատել են պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզի աշխատակիցները շրջայցի ժամանակ:
ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մասնագետների հետ քննարկում է խաչքարի հետագա ճակատագիրը: