Սյունիքի մարզ, գ. Անդոկավան
«Բաղակու քար» ամրոցի կառուցումը թվագրվում է IV դ.:
Պատմագիր Ստեփանոս Օրբելյանը և նրան հետևող ուսումնասիրողները Բաղակու քարը նույնացնում են Բաղաբերդի հետ, սակայն վերջինս սելջուկների կողմից զավթվել է Բաղակու քարի գրավումից 40 տարի անց:
Բաղակու քարին առնչվող պատմական իրադարձություններից հատկանշական է Ստեփանոս Օրբելյանի վկայությունն առ այն, որ 1126 թ. սելջուկ զորավար Հարոնի զորքերը գրավեցին Բաղակու քարը և թալանեցին կից Բաղակու վանքում կենտրոնացված հսկայական հարստությունը: Հետագա ժամանակաշրջաններում Բաղակու քարին առնչվող հիշատակումներ չկան:
Բաղակու քար ամրոցի դիրքը բնականից շատ ամուր է: Այն շրջապատված է երեք բարձր, անտառածածկ ու խիստ զառիվեր լեռներով, իսկ առջևից Ողջագետի կիրճն է:
Ամրոցի ավերակները ներկայումս որոշակիորեն նշմարելի են. այժմ պահպանվել են աշտարակների մնացորդներ, որոնք ժամանակի ընթացքում վերածվել են գրեթե համասեռ զանգվածների:
Օգտագործված գրականության ցանկ
- Հակոբյան Թ., «Ձորք կամ Կապան», (Տեղեկագիր Հայաստանի ՍՍՌ ԳԱ) , N 4, Երևան 1950 թ., էջ 69-70
- Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն» թարգմ., ներած. և ծանոթ․, Ա․Ա․Աբրահամյանի», Երևան (Սովետ. Գրող), 1986 թ էջ 222-225
Լուսանկարը՝ Լևոն Մկրտչյանի