Պետական միջոցներով հայտարարված են. Արմավիրի մարզի Շուշանավանք, Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոց, Վայոց ձորի մարզի Օրբելյանների (Սելիմի) քարավանատուն, Լոռու մարզի Բարձրաքաշի Սբ Գրիգոր հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթները։ Բերդկունք ամրոցում առաջիկայում նաև պեղման աշխատանքներ են նախատեսվում՝ նախագծային աշխատանքներին զուգահեռ։