Ուտիքի, Արցախի, Զանգեզուրի, Վայքի, Վասպուրականի հյուսիսարևելյան գավառներին բնորոշ «Ուտիք» անունը կրող այս գորգը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գորգի և կարպետի հավաքածուից է։
Ուտիք գորգի կենտրոնում լինում է մեծամասամբ բուսանախշերով ու կենդանապատկերներով գեղազարդված շեղանկյունաձև ուրվագծով մեկ շրջանակ։ Գորգատեսակը տարբերվում է տափաշշի ուրվագծով ու սլաքաձև գագաթով վանդակում ամփոփված «Կենաց ծառ» նախշով, որը պատկերվում է դաշտի եզրամասերում։