Հեղինակ՝ Հ. Սոլախյան
Այս սկուտեղները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահպանվող դեկորատիվ – կիրառական արվեստի հավաքածուից են։
Ծառայել են որպես սկուտեղ, սեղան կամ այլ գործածություն են ունեցել։
Արծաթից, պղնձից, փայտից, պատրաստված սկուտեղները զարդարվել են երկրաչափական և բուսական զարդանախշերով, կենդանիների և թռչունների պատկերներով։
Միակտուր փայտից պատրաստված սկուտեղները կոչվել են տեփուր, ունեցել են բոլորավուն, քառակուսի կամ ուղղանկյուն տեսք:
XX դարի երկրորդ կեսին ու դրանից հետո ստեղծված սկուտեղներն աչքի են ընկնում իրենց դեկորատիվությամբ ու գեղարվեստական ձևավորման առանձնահատկություններով:
Մ. Ղարագյողյան