2023 թ. հուլիսի 21-ին «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցում կանցկացվի «Զարկ ֆեստ» յարխուշտայի փառատոնը: Ազգային պարին և մշակույթին նվիրված միջոցառումն իր տեսակով առաջին լայնամասշտաբ փառատոնն է Հայաստանում: Հայկական ժողովրդական պարը տեղացիներին և օտարերկրյա զբոսաշրջիկներին կներկայացվի նոր ու ժամանակակից մոտեցումներով: Միջոցառման շրջանակում կլինի նաև ցուցահանդես-վաճառք, որտեղ կներկայացվեն տարածաշրջանի առաջատար տնտեսվարողերը: